ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Գիտնականները պատմել են կորոնավիրուսից մահվան ռիսկը մեծացնող կարեւոր գործոնի մասին


Ավելորդ քաշը լուրջ գործոն է, որը մեծացնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը: Այս մասին ասվում է ամերիկացի մասնագետների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են Նյու Յորքի կլինիկաների 2466 պացիենտների տվյալներ: մոտ 7 օր ստացիոնարում գտնվելու միջին տեւողության դեպքում 533 պացիենտ կամ 22 տոկոսն ինտուբացվել է: Մեկ շաբաթը լրանալուց հետո 59 հիվանդ կամ 2 տոկոսը մնացել է հիվանդանոցներում, 627 պացիենտ կամ 25 տոկոսը՝ մահացել է:

Ուսումնասիրելով այդ բոլոր պացիենտների տվյալները՝ գիտնականները նկատել են կապ մարմնի զանգվածի ինդեքսի եւ մահացության բարձր ռիսկի միջեւ: Ռիսկի խմբում են եղել ճարպակալությամբ տառապող 65 տարեկանից ցածր անձինք:

Ուսումնասիրելով ճարպակալման եւ մահացության բարձր ռիսկի միջեւ կապը՝ գիտնականները մի քանի եզրակացւոթյուն են արել.

  • Առաջին հերթին, ճարպային հյուսվածքի մեծ քանակությունը հանգեցնում է օրգանիզմի իմունային ակտիվացմանն ու վարակված օրգանների բորբոքմանը:
  • Երկրորդ հերթին, ճարպակալությամբ տառապող պացիենտների մոտ ավելի հաճախ են հանդիպում ուղեկցող հիվանդություններ, դիաբետ եւ հիպերտոնիա, որոնք կարող են սրտային անբավարարություն առաջացնել:
  • Երրորդ հերթին, ավելորդ ճարպային հյուսվածքը կապված է մանր անոթների թրոմբոզի հայտնելու բարձր ռիսկի հետ:
  • Չորրորդ հերթին, ճարպային կուտակումները կարող են խանգարել ինտուբացիայի պրոցեդուրայի անցկացմանը:

Հենց այդ պատճառով ճարպակալումը կարող է կորոնավիրուսից մահվան ամենալուրջ գործոններից մեկը դառնալ:  

Առնչվող Հոդվածներ