Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մարդկային բջիջներից 3D տպագրության միջոցով մարդկային սիրտ ստեղծել:

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է 3D տպագրության միջոցով աշխատող, արյունատար անոթներով հագեցած սիրտ ստեղծել՝ օգտագործելով մարդկային բջիջները:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, բժշկագիտության համար հեղափոխական այս իրադարձության մասին գիտական աղբյուրը հրապարակել է երկուշաբթի: «Սա առաջին անգամ է, երբ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հաջողությամբ ամբողջական սիրտ է տպել, որը համալրված է արյունատար անոթներով, խոռոչներով և փորոքներով», — ասվում է Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Տալ Դվիրի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ սիրտը պատրաստվել է մարդկային բջիջներից և հիվանդներին բնորոշ կենսաբանական նյութերից: Ինչպես նշվում է, նախկինում մարդկանց հաջողվել է 3D տպագրության միջոցով ստեղծել մարդկային սրտի կառուցվածքը, սակայն առանց բջիջների կամ արյունատար անոթների:

Սիրտն ստեղծելու համար օգտագործվել է հիվանդից վերցված ճարպային հյուսվածքը:

Նմանատիպ գրառումներ