ԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ՏԵԽՆԻԿԱ

Գիտնականներն ստեղծել են պատմության առաջին բիոնիկական աչքը. այն շուտով կիմպլանտացվի մարդու գլխուղեղում


Մելբուրնի ավստրալական Մոնաշի համալսարանի գիտնականների խումբը հայտնել է յուրօրինակ բիոնիկական սարքի ստեղծման մասին, որը թույլ է տալիս վերականգնել կույր մարդկանց տեսողությունը գլխուղեղում իմպլանտի տեղադրման միջոցով։ Այս իրադարձությունը մարդու վա բիոնիկական աչքի կլինիկական փորձարկման առաջին դեպքը կլինի պատմության մեջ։ Եթե փորձը հաջող ավարտ ունենա, ապա մեթոդը կկիրառվի համաշխարհային բժշկական պրակտիկայում։

Սարքն իրենից ներկայացնելու է ուղեղում տեղադրվող մինիատյուրային էլեկտրոդներ։ Բիոնիկական աչքի նախագիծը կոչվում է «Gennaris», և դրա վրա գիտնականներն աշխատում են արդեն շուրջ 10 տարի։

Ծրագրի նպատակը տեսողական նյարդերը նվազագույնս վնասելով աչքի ցանցաթաղանթից մարդու ուղեղի տեսողական կենտրոն ազդակներ փոխանցելն է։ Հիվանդի գլխին կդրվի հատուկ սարք, որին կմիացվի տեսախցիկ ու անլար փոխանցիչ։ Ստացված տվյալները կմշակի հատուկ պրոցեսորը, ապա իմպլանտը կփոխանցի ազդակները։

Ընդհանուր առմամբ խոսքը գնում է շուրջ 170 լուսային ֆոսֆենների մասին, որոնք մարդուն կփոխանցեն տեղեկատվություն, շնորհիվ որի մարդիկ կկարողանան կողմնորոշվել տարածության մեջ, կկարողանա նկատել իր շուրջ մարդկանց ու առարկաների բացակայությունը։ Ըստ ծրագրի հեղինակներից մեկի՝ Արթուր Լոուրիի, բիոնիկական տեսողության նոր համակարգը կադապտացվի այն հիվանդների համար, որոնք տառապում են տեսողական անբուժելի նևրոլոգիական հիվանդություններով։

Հուլիսին գիտնականները սարքի փորձարկումն առաջին անգամ կատարել են երեք ոչխարի վրա, որոնց ուղեղում տեղադրվել է իմպլանտը։ Վիրահատություններն առողջությանը որևէ տեսակի վնաս չեն հասցրել։ Մարդու վրա փորձի անցկացման հստակ ժամանակ դեռևս չի նշվում գիտնականների կողմից։

Առնչվող Հոդվածներ