Հասարակություն

Գյումրու մի շարք դպրոցներում կազմակերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումները քաղաքի հայտնի ռեստորաններում ճոխ նշելու համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, երբ խելակորույս շարունակում էինք վառելափայտ ու սննդամթերք հայթայթելու ու բաժանելու գործը, որպեսզի ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին Ամանորի տոներին գոնե տաք վառարան և մի փոքրիկ սեղան ունենալու հնարավորություն ընձեռենք, իմացա, որ Գյումրու մի շարք դպրոցներում կազմակերպել են դրամահավաք՝ ամանորյա միջոցառումները քաղաքի հայտնի ռեստորաններում ճոխ նշելու համար: Իրոք` գժվել կարելի է… Պատկան մարմինների պաշտոնյաներ, իսկ մտածե՞լ եք այն ընտանիքների մասին, ովքեր իրենց երեխաների համար չեն կարողանալու վճարել այդ՝ ոչ փոքր գումարները»:

Առնչվող Հոդվածներ