Արտակարգ դեպք/Պատահարներ

Դաժան սպանություն՝ Տավուշի մարզում. հանցագործը մուրճի մի քանի հարվածներ է հասցրել զոհի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։

Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում սպանության համար դատապարտված է եղել, իսկ նրա եղբայրը դատապարտված է եղել բռնաբարության համար։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։

Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։

Առնչվող Հոդվածներ