Արտակարգ դեպք/Պատահարներ

Դանակահարել են Գագիկ Ծառուկյանի ազգականին պատկանող «Արմենիա» պանդոկի մենեջերին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյանի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ում տվյալներն այս պահին ճշտում են:

Ոստիկանությունը պարզում է նաև, թե որտեղ է դանակահարվել մենեջերը: Կայքի տեղեկություններով, նշված պանդոկը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգականին, որը Բալահովիտի գյուղապետի տեղակալն է:

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Առնչվող Հոդվածներ