Արտակարգ դեպք/Պատահարներ

Դանակահարություն Արարատի մարզում. 17-ամյա ուսանողը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր հասակակիցներին:

Փետրվարի 23-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ՝ 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ են իրենք դանակահարվել:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ, որի ժամանակ Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Հայկ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Խ.-ի և Արամ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց կասկածյալ Հայկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորներից Արսեն Խ.-ն սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, Արամ Գ.-ն՝ ճարտարագիտական քոլեջի 2-րդ կուրսում, իսկ Հայկ Ա.-ն՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում: 

Առնչվող Հոդվածներ