Հասարակություն

Դավիթ Սանասարյանի կոշտ պատասխանը՝ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը (խնդրում եմ անուն ազգանունը հնչեցնելը անձնական որևէ բան չառաջացնի, սա ուղղակի ասում եմ, որ իմանաք ԲՀԿ-ի որ պատգամավորի մասին է խոսքը) այսօր ԱԺ ամբիոնից իր բոցաշունչ ելույթի ընթացքում ի թիվս այլ հարցադրումների խոսեց նաև ՊՎԾ-ի ենթադրյալ պարտիզանական լռության մասին, ում հնչեցրած հարցադրումները մեջբերում եմ բառացի.
«պարգևատրումների վերաբերյալ մի հատ վարչական վարույթ հարուցվե՞լ ա, մի հատ ուսումնասիրություն իրականացվել ա»։

Հարգելի պարոն Պետրոսյան, նախ պետական վերահսկողական ծառայությունը վարչական վարույթ իրականացնող մարմին չէ, երկրորդը՝ ՊՎԾ-ն ընդդիմադիր խմբակցություն չէ, որ բոլոր թեմաներով հրապարակային քննադատություններ հնչեցնի և որպես ՀՀ վարչապետին ենթական մարմին իր ուսումնասիրության արդյունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զեկուցում է վարչապետին…

Շնորհակալ եմ Ձեր սրտացավության և պատգամավորի ոչ կրավորական կեցվածքի համար։

Ինչպես միշտ՝ սիրում եմ բոլորիդ

Առնչվող Հոդվածներ