Արտակարգ դեպք/Պատահարներ

Դատախազությունն ընթացք է տվել Սամվել Ալեքսանյանի կողմից առևանգվելու Համլետ Ղուշչյանի հայտարարությանը

Հ3-ի նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ասել է. «Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք»։ Համլետ Ղուշչյանը նաև հայտնել է, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։ Համլետ Ղուշչյանի այս հայտարարությանն արձագանքել է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/129634.html?fbclid=IwAR35GN_kLFLpr1PpbR258dIHw5IX14p5Xfih_25xfAcV9dmjgdtNrEqiAXE

© factor.am

Առնչվող Հոդվածներ