Պաշտոնական

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանի գրավի միջնորդության գումարը եղել է մինչև 20 մլն դրամ: Պաշտպանը չի բացառում, որ կրկին գրավի միջնորդություն կներկայացնեն:

Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը նաև քննարկելու է գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Առնչվող Հոդվածներ