Պաշտոնական

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ բողոքը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր:

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ որոշեց մասնակի բեկանել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը եւ ուղարկել նոր քննության: Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու: Բողոքի քննությանը ներկայացել էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը եւ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:

Մեր հարցին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքում, որը ներկայացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաև առկա են կալանքի այլ հիմքեր:

Նրա խոսքով՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Հարցին, թե գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ ինչ տեղեկություններ կան գործում, Հարությունյանը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան: Մեր հարցին, թե դատախազությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Վճռաբեկ դատարանից, Հարությունյանը պատասխանեց, որ գլխավոր դատախազը պահանջը ներկայացրել է եւ միջնորդել բեկանել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Առնչվող Հոդվածներ