«Դեղին բաճկոնների» մասնակիցները հրդեհել են Ֆրանսիայի բանկի մուտքը Ռուանում:

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները Ռուան քաղաքում հրդեհել են Ֆրանսիայի բանկի մուտքը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ռադիոկայանին, ցուցարարները մի քանի աղբաման են տեղադրել բանկի շենքի մուտքի մոտ և այրել են դրանք: Նշվում է, որ կատարվածի հետևանքով վնասվել են շենքի դարպասները: Օրվա երկրորդ կեսին Ռուանում ցույցի էին դուրս եկել 800-1000 մարդ:

Այսօր արդեն 7-րդ շաբաթն է, որ Փարիզում և ֆրանսիական մյուս քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք հաճախակի ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանների հետ բախումներով:

«Դեղին բաճկոնների» մասնակիցները երկրով մեկ բողոքի ակցիաներ են իրականացնում նոյեմբերի 17-ից սկսած՝ իրենց բողոքը հայտնելով բենզինի գնի թանկացման և կառավարության վարած քաղաքականության դեմ:

 

Նմանատիպ գրառումներ