Մշակույթ

Դերասանների գործադուլից հետո Վիգեն Չալդրանյանը հրաժարական է ներկայացրել Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից

Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Մշակույթի նախարարություն: Այս տեղեկությունը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեցին Մշակույթի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվարդ Սերոբյանը։

«Չալդրանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր, սակայն նախարարի հետ հանդիպում տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ թատրոնի դերասանական կազմը գործադուլ է անում և պահանջում Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նոյեմբերի 29-ին Վիգեն Չալդրանյանը հրաժարական էր ներկայացրել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Մինչև այդ մեկ տարի նա զբաղեցնում էր երկու պաշտոնը միաժամանակ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Սուրեն Շահվերդյանը, որը ևս երեկ հրաժարական տվեց:

Դերասանները քննարկում են Արման Նավասարդյանի թեկնածությունը Համազգային թատրոնի տնօրենի և Նարինե Գրիգորյանի թեկնածությունը` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։

Առնչվող Հոդվածներ