Արտակարգ դեպք/Պատահարներ

«Դերժավա» ՍՊԸ-ի մենեջերն իր մեքենայով վրաերթի է ենթարկել երկու երեխայի. նրանք քույր և եղբայր են. Shamshyan.com

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը, 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Գեորգի Սարինյանն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ` 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը`վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Աղբյուրի փոխանցմամբ`վրաերթի ենթարկվածները քույր և եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Առնչվող Հոդվածներ