Արտակարգ դեպք/Պատահարներ

Դեր Զորում ավիահարվածի հետևանքով զոհվել կամ տուժել է առնվազն 70 խաղաղ բնակիչ. ՍԱՆԱ

Սիրիայի Դեր Զոր նահանգի բնակավայրերից մեկի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի հետևանքով զոհվել կամ տուժել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, գրում է ՍԱՆԱ գործակալությունը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ հարվածը հասցվել է Ալ Բաղուզ գյուղակի ճամբարի ուղղությամբ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև տներ ու բնակելի շինություններ:

Փետրվարի 11-ին գործակալությունը հաղորդել էր կոալիցիայի հարվածի հետևանքով 4 խաղաղ բնակչի մահվան մասին:

Առնչվող Հոդվածներ