Հասարակություն

Դուք այնքան էք հիմարացել,որ ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանին փոխելուց հետո կարող եք իշխանության մնալ և լափել (Տեսանյութ):

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյբուքյան էջում գրում է․

ԱՅՍ ՏՂԱՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՝ ՔԱՅԼԵԼ……….

Խոսքս ուղղված է ապրիլյան հեղափոխության սկզբից,Վարչապետի հետ քայլած և այդ քայլը ժողովրդիս վրա որպես մեծ <<ծառայություն>> և << անձնազոհություն>> վաճառող մարդկանց:
Դիտեք այս տեսանյութը:

Gepostet von Artak Galstyan am Sonntag, 3. März 2019

 

Տեսեք ինչպես են քայլում այդ տղաները և ինչ պայմաններում:

Հարցրեք ինքներդ ձեզ,կարո՞ղ էք քայլել այս տղաների քայլած հազարավոր կիլոմետրերից գոնե մեկը:
Հարցրեք ինքներդ ձեզ,ազգի համար քայլած <<փրկիչներ>>,ե՞թե ժամանակին այս տղաները չքայլեին,հիմա ո՞ր դրոշի տակ էիք դուք և որտեղ էի՞ք նամազ անում:

Հիմա հարցրեք ինքներդ ձեզ,ի՞նչպես են ապրում ազգի համար զենքը ձեռքին քայլած այս տղաների ընտանիքները,ինչ վիճակում են նրանց շիրիմները ,ի՞նչ վիճակում են նրանցից կենդանի մնացածները:
Սա էլ հարցրեք ,երբ ևս մեկ անգամ կփորձեք ձեր քայլածի համար ինքներդ ձեզ պարգևատրել,կամ ձեզ թույլ տալ Սասնա Ծռերի մասին թեկուզ մի թթու խոսք ասել:
Հիշեք մի բան, որ դուք ապրում և գոյատևում էք,

— որովհետև ժամանակին տեսանյութի տղաները և նույն Սասնա Ծռերը քայլել են:
-որ կա Նիկոլ Փաշինյան,որին օր օրի դուք փորձում էք վարկաբեկել և անխնա սպառում էք նրա վարկանիշը:
Հիշեք իշխանությունը դա նույնպես կենդանի օրգանիզմ է:
Այդ օրգանիզմը սնուցում է ժողովրդի վստահությունը,սերը և հարգանքը:

Իշխանության պաշտոնյան իր գործունեությամբ հանդիսանում է այն արյունատար երակը,որը ժողովրդից եկած սնուցումը հասցնում է իշխանությանը և հակառակը:

Այսօր դուք սկսել էք ներսից պատվել խոլեստերինով,և վերջնական խցանման դեպքում կդադարեցնեք իշխանության սնուցումը,որը կհանգեցնի իշխանության վախճանին:

Այսօր դուք էք հեղափոխությանը, ժողովրդին և Վարչապետին սպառնացող ամենամեծ վտանգը,որն էլ ձեզ դարձնում է հակահեղափոխություն,քանի որ դուք ձեր չիմացությամբ և չհիմնավորված ամբիցիաներով քանդում էք ամեն ինչ ներսից:

Դուք արդեն այնքան էք ինքնասիրահարվել և մեծացել,որ ձեզ թույլ էք տալիս ,ճիշտ է դեռ կուլիսներում Վարչապետին և նրա ընտանիքը քննարկել,ֆեյքեր վարձել,կեղծ տեղեկատվության արտահոսք կազմակերպել:

Դուք այնքան էք հիմարացել,որ ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանին փոխելուց հետո կարող էք իշխանության մնալ և լափել:
Հարգելիներս ծիծաղելի էք:Մի փորձեք կտրել այն ծառի բունը,որի վրա ձեզ մեծահոգաբար դեռ թողել են թառել:
Իսկ եթե այս խոսքերս էլ ձեզ չսթափեցնեն,ապա պատկերացրեք ի՞նչ կլինի ձեր վիճակը,եթե Աստված չանի,տեսանյութի տղաները,որպես անմահ գունդ , հանկարծ որոշեն քայլել ձեր ուղղությամբ:

Հիշեք ամենակարևորը,որը մոռացել էր նախկին ռեժիմը,ծառան դուք էք,իսկ տերը ժողովուրդը:
Սթափվեք քանի դեռ ուշ չէ:

Արտակ Գալստյան

Առնչվող Հոդվածներ