Պաշտոնական
Դպրոցական արձակուրդները կերկարացվեն. Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից:


Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում զեկուցել է առողջապահության նախարարը:
Նա տեղեկացրել է, որ ուժեղացվել են սահմանային անցակետերում հսկողությունը, սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը, դասերը հետաձգվել են:
«20000 այց է եղել պոլիկլինիկաներ, որոնցից 7000-ը՝ սուր շնչառական հիվանդություններով: 948 հիվանդ է այս պահին գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով: Երեխաները կազմում են ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Այս պահին շնչառական ապարատներին է միացված 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր»,- ասել է առողջապահության նախարարը:
Որոշումը չի տարածվում բուհերի վրա։
Նաժարարը տեղեկացրել է նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։