Եգիպտոսում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունից հետո 40 ծայրահեղական է չեզոքացվել:

Եգիպտոսի անվտանգության ուժերը Էլ Գիզա նահանգում, ինչպես նաև Սինայի թերակղզու հյուսիսում չեզոքացրել են 40 ծայրահեղականների, որոնք ներգրավված են եղել կամ ծրագրել են քաղաքացիների, զբոսաշրջիկների կամ իրավապահ մարմինների վրա հարձակումների շարք, հաղորդում է The Guardian-ն՝ Եգիպտոսի ներքի գործերի նախարարությանը հղումով:

Հաղորդվում է, որ մայրաքաղաք Կահիրեում և արվարձաններում 30 ահաբեկիչ է չեզոքացվել, ևս 10-ը չեզոքացվել են Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքի մոտակայքում:

Պարբերականը չի հաղորդում, թե արդյոք ավազակախումբը ներգրավված է եղել Կահիրեի մոտակայքում՝ Գիզայի բուրգերի շրջանում նախօրեին տեղի ունեցած զբոսաշրջային ավտոբուսի պայթեցմանը:

Հիշեցնենք, որ վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի պայթյունը տեղի էր դեկտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով ժամը 18:15-ին: Այս պահին հաղորդվում է 4 զոհի և 12 տուժածի մասին: Պայթուցիկ սարքը տեղադրվել էր ճանապարհի եզրին և պայթեցվել հեռակառավարման միջոցով: Եգիպտոսի դատախազությունը հետաքննություն է իրականացնում:

Նմանատիպ գրառումներ