Համացանց

Եթե Դոնբասում պատերազմը մտնի ավելի ակտիվ փուլ, ապա, ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու թուրքական «Բայրաքթարների» և ռուսական ՀՕՊ միջոցների հերթական բախմանը

Եթե Դոնբասում պատերազմը մտնի ավելի ակտիվ փուլ, ապա, ամենայն հավանականությամբ, ականատեսն ենք լինելու թուրքական «Բայրաքթարների» և ռուսական ՀՕՊ միջոցների հերթական բախմանը։

Էրդողանական վարչախմբի քարոզչամեքենան, ֆուտբոլային եզրաբանությամբ, ուկրաինական «փոխանցումներով» արդեն իսկ սկսել է «Բայրաքթարի» ընթացիկ գովքը՝ թերևս նաև այն հույսով, որ Դոնբասում պատերազմի հնարավոր թեժացման դեպքում Ռուսաստանը կխուսափի նորագույն ՀՕՊ համակարգերի կիրառումից՝ չբացահայտելու իր ուղղակի ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում։

Մինչդեռ Մոսկվային կարծես արդեն, ինչպես հարկն է, ձանձրացրել է «Բայրաքթարի» ներբողական մուղամը, որովհետև, պատկերավոր ասած, ռուսական ականջին հաճո է լոկ «Выходила на берег Катюша»-ն։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4268542469850846

Առնչվող Հոդվածներ