Սպորտ

ԵԹԵ ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ ԵՄ ԱՇԽԱՐՀԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց խնդիրների հետ ապրում են ամեն օր, նրանք շարունակում են ապրել և պայքարել ոչ միայն իրենց հիվանդությունների, այլ նաև կյանքի բարդությունների հետ:
Հաշվի առնելով այս ամենը, Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիան շարունակում է ուշադրության արժանացնել Արարատի Մարզի Սայաթ-Նովա և Նիզամի համայնքների ի ծնե հաշմանդամություն ունեցող անձանց և ի պատիվ նրանց ս/թ դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում է բարեգործական մրցույթ-միջոցառում որի ողջ հասույթը կնվիրաբերվի նրանց.

Մենք ցանկանում ենք, որ այդ մարդիկ գիտակցեն, որ հիվանդությունը, արտաքին տեսքը, գումարի և կապերի բացակայությունը, արգելքներ չէն իրենց կյանքը դեպի դրականը փոխելու համար:
Հատուկ ուշադրութան ենք հրավիրում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին`ովքեր կցանկանան ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերել, խնդրում ենք զանգահարել`
բջջ. 077 92 77 47, 095 92 77 47 կամ փոխանցում կատարել՝

《Մարտական Կարատեի Ազգային Ֆեդերացիա》ՀԿ-ի հաշվեհամարին՝
220163350048000 բոլոր փոխանցումները կտեղադրվեն մեր էջում և կլուսաբանվեն.

Առնչվող Հոդվածներ