Հասարակություն

Եթե կրճատումների հարցը չկարգավորվի՝ մենք դեմ ենք լինելու. Ծառուկյան

Մենք եկել ենք և ժողովուրդը հավատացել է, որ աշխատատեղեր պետք է ավելացնենք:

Այսօր իշխանության կողմից ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք եկել ենք և ժողովուրդը հավատացել է, որ աշխատատեղեր պետք է ավելացնենք, որ պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրանա: Պետք է մեզ հիմա պատասխանեն, թե 100 հազար գործազուրկ մարդը պետք է գնա նպաստ ստանա, բյուջեի հույսին նստի կամ պետք է արտագաղթի: Նրանց խնդիրը ոնց են կարգավորելու: Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելու»,-ասաց նա:

Առնչվող Հոդվածներ