Հասարակություն

Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմին չստիպի վերադարձնել այդ գումարները, ապա… «Հրապարակ»

Վաղվանից բոլոր այն պաշտոնյաները, որ իրենք իրենց ու իրենց աշխատակազմերին պարգեւատրել են սրտի ուզածի չափով, պետք է սկսեն այդ գումարները վերադարձնել։

Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմին չստիպի վերադարձնել այդ գումարները, ապա ինքն էլ մեղսակից կդառնա այդ բացահայտ թալանին եւ ընչաքաղցների խրախճանքին։ Սա արդեն սովորական խաշ ուտելու մեղադրանք չէ, պարոն Փաշինյան, ոչ էլ այս ելույթն է Ձեզ եւ նախկիններին նույնացնելու փորձ։ Դուք այլ ելք չունեք պարզապես, քան ժողովրդի կողքին կանգնելն ու Ձեր իսկ թիմակիցներին դատի տալը։

Դուք շարունակ խոսում եք նախկինների տարած գումարները վերադարձնելուց, բայց այսօր նախարարություններ եք փակում, որ մի տեղից գումար հետ գցեք, պետությունից գումարներ են տանում ձերոնք՝ թուխս գողացող աղվեսի պես, ցորեն գողացող մկան պես…

Բարի եղեք, պարոն վարչապետ, եւ գումարեք այդ թվերը։ Հավատացնում եմ, պետությունից նման չափերի գողություն թույլ տալու դեպքում մեզ նման աղքատ երկրի ոչ մի վարչապետ չէր մնա իր աթոռին եւ հրաժարական կտար։ Եվ կամ խոստովանեք, որ այս թիմը Ձեզ պարտադրվել է, եւ ցանկանում եք վաղվանից ազատվել բոլորից։ Բանն այն է, որ ժողովուրդը Ձեզ է ընտրել եւ ոչ այս թիմին։ Հետեւաբար, թիրախում էլ Դուք եք եւ ոչ այս «թիմը»։

 

Առնչվող Հոդվածներ