Արտակարգ դեպք/Պատահարներ

Եմենում 12-ամյա տղայի բռնաբարած և սպանած անձանց հանրության առաջ գնդակահարել են:

Եմենում հանրության առաջ գնդակահարել են 12-ամյա Մոհամեդ Սաադին բռնաբարած և սպանած 2 անձանց, գրում է Daily Mail-ը:

Մահապատժի ենթարկվածները 28-ամյա Ուահադ Ռեֆաթն ու 31-ամյա Մոհամեդ Խալեդն են: Մահապատիժը, որին հարյուրավոր մարդիկ են ներկա գտնվել, ի կատար է ածվել Ադեն նավահանգստային քաղաքում:

Սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին: Երեխան խաղալիս է եղել դատապարտյալներից մեկի տան մոտակայքում: Տղամարդիկ երեխային ներս են բերել և բռնաբարել, որից հետո, չկարողանալով տղայի ճիչերը լռեցնել, կտրել են նրա կոկորդը:

Հաղորդվում է, որ սպանությանն օգնած 33-ամյա կինը նույնպես մահվան է դատապարտվել, որի գնդակահարությունը, սակայն, հղիության պատճառով հետաձգվել է:

Հայտնի է, որ Եմենը մեկ շնչի հաշվով մահապատիժների քանակով աշխարհում առաջատար է: Մահապատժի ամենատարածված ձևը գնդակահարությունն է:

Առնչվող Հոդվածներ