Համացանց

Ես իրավական պետության, արդարության և արդարադատության իսպառ իմաստազրկման վտանգ եմ տեսնում

ՎՏԱՆԳ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ

Ես իրավական պետության, արդարության և արդարադատության իսպառ իմաստազրկման վտանգ եմ տեսնում…

Այսօր մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ ոստիկանության բաժնում չեն ցանկանում ընդունել հաղորդում ընտանեկան բռնության դեպքով, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ընտանեկան բռնության ենթարկված կինը վերջնական դատական ակտի պայմաններում փաստացի զրկված է իր երեխաներին տեսակցելու իրավունքից, այն դեպքում, երբ դատական ակտով երեխաների բնակության վայրը որոշված է մոր բնակության վայրով, բայց քանի որ ՀԿԱԾ_ն ի զորու չէ դիմակայել <<ընտանեկան բռնության հմուտ մասնագետ>> երեխաների հոր դեմ և կատարել դատական ակտն, ուստի մնում է արձանագրել, որ այս պետականության պայմաններում ավելորդ է խոսել բարձր արժեքներից, չէ որ դրանք միայն թղթի վրա են, չէ որ իրականում մենք նախնադարյան համայնական կարգերում ենք, որտեղ սովորույթն առավել է, որքան էլ պիղծ ու անտանելի լինի վերջինիս էությունը։

Ես ստիպված եմ արձանագրել, որ վերջին տարիներին մենք տասնյակ քայլերով ետ ենք գնացել իրավական պետության կերտման ճանապարհին…

Ես ստիպված եմ համաձայնել` ՍԽԱԼՎԵԼ ԵՄ…

Նյութի աղբյուր՝www.facebook.com

Առնչվող Հոդվածներ