Սպորտ

«Ես կմնամ այնտեղ, որտեղ միշտ եղել եմ՝ թոփ մակարդակի ֆուտբոլում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել մարզչական աշխատանքը թոփ մակարդակում:

«Ես ուզում եմ մարզել: Ես դեռ շատ երիտասարդ եմ: Թեկուզ ես աշխատում եմ ֆուտբոլում արդեն շատ երկար ժամանակ, բայց մի քանի շաբաթ հետո կդառնամ ընդամենը 56 տարեկան: Ես իսկապես շատ երիտասարդ եմ:

Ես պատրաստվում եմ մնալ այնտեղ, որտեղ միշտ եղել եմ՝ թոփ մակարդակի ֆուտբոլում: Ես պատկանում եմ թոփ մակարդակի ֆուտբոլին և պատրաստվում եմ մնալ այդտեղ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Independent.ie-ն:

Ժոզեն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» 2018թ. դեկտեմբերին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից (1:3) հետո:

«Մանչեսթեր Յունայթեդից» առաջ պորտուգալացին աշխատել է «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», ««Լեյրիիում» և «Բենֆիկայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Առնչվող Հոդվածներ