Քաղաքականություն

Ես պատրաստ եմ ստանձնել ԱԺ փոխնախագահի պատասխանատվությունը:

Մեր զրուցակիցն է ԱԺ Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը

Տիկին Թանդիլյան, Նիկոլ Փաշինյանըանդրադառնալովընդդիմությունից ԱԺ փոխնախագահի հարցինասել էոր սկզբունքնայն էոր ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այնկուսակցությունիցորն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքելՈրքանո՞վ է հիմնավոր նման մոտեցումը և որքանո՞վ է արդարացի։

ԱԺ փոխնախագահի ընտրության միակ օրենսդրական սկզբունքն այն է, որ երրորդ փոխնախագահը պետք է լինի ընդդիմադիր խմբակցություններից՝ ի տարբերություն հանձաժողովի նախագահների, որոնք ըստ հաշվարկի՝ բաժանվում են խմբակցությունների միջև՝ իրենց ստացած ձայներին համապատասխան:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պետք է նախընտրությունը տրվեր հենց ԼՀիթեկնածուինորովհետև միասին քաղաքական ճանապա՞րհ եք անցելԵլք-ով։

Ես պատրաստ եմ ստանձնել ԱԺ փոխնախագահի պատասխանատվությունը՝ հաշվի առնելով նաև ինչպես ԱԺ-ում իմ աշխատանքը, այնպես էլ որպես նախարար բավական բարդ ժամանակահատվածում բարդ ոլորտի ղեկավարումը: Սակայն, անկախ զբաղեցրած պաշտոնից, ես շարունակելու եմ իմ առաքելությունը լուսավոր Հայաստան կառուցելու ճանապարհին:

Տիկին Թանդիլյանայս օրերի ամենաքննարկվող թեման գազի գնիբարձրացումն է սահմանին։ Որքանո՞վ է ընդունելի լուծումըոր այսօրբանակցություններ են ընթանում սպառողների համար գազի գինըչթանկացնելու համար։

Իրականում Ռուսաստանից ձեռք բերվող գազի գնի մասով պետք է հասկանանք մի փաստ: Գազը ձեռք է բերում ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Գազպրոմ-Արմենիա ընկերությունը, որի 100% սեփականատերը արդեն ռուսական Գազպրոմ ընկերությունն է, հետևաբար շատ ավելի կարևոր է ամբողջական շղթայի կարգավորումը, այդ թվում հենց սպառողներին վաճառվող գազի գինը: Այս մասով երկար տարիներ բարձրաձայնվել է, որ առկա է խնդիր, հետևաբար անկախ այս թանկացումից, Հայաստանի տարածքում գազի գնագոյացումը ունի հրատապ  և արդարացի ուսումնասիրության խնդիր:

Կա՞ այստեղ քաղաքական ենթատեքստթե ոչ։ Եվ ինչի՞ հաշվին կարող էսպառողի համար գինը չթանկանալ։ Ընդհանրապես որքանո՞վ էօբյեկտիվոր գազը սպառողներին վաճառվում է կրկնակի թանկ գնով։

Ընդհանրապես, երկու երկրների միջև առկա տնտեսական ցանկացած հարաբերություն, գործարք զերծ չէ քաղաքական բաղադրիչից, և պետք չէ այդ գործոնը ոչ գերագնահատել, ոչ էլ բացառել: Անհրաժեշտ է ունենալ այնպիսի տնտեսություն, որի վրա արտաքին ազդեցությունը լինի հնարավորինս քիչ, այդ թվում քաղաքական գործոնների միջոցով: Ինչպես նշեցի, գազի գնագոյացումը խիստ խնդրահարույց է՝ Գազպրոմ Արմենիա ընկերության ծախսերի, կորուստների հաշվարկի հետ կապված, կարծում եմ, որ Կառավարությունը հետևողական կլինի ուսումնասիրությունների արդյունքում ունենալ արդար որոշում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ գազի հարցը շարունակելու է լինել մեր քաղաքական և տնտեսական օրակարգում, քանի դեռ մենք ինքներս չենք դիվերսիֆիկացրել մեր էներգետիկ համակարգը: Անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել գազից կախվածության մասով՝ ակտիվացնելով վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգիայի արտադրության ծավալները:

Ե՞րբ կորոշվի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը։

Առնչվող Հոդվածներ