Քաղաքականություն

Ես վարչապետ չեմ, ես վարչապետի թեկնածու եմ.Անի Զախարյան

Երեկ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթի ընթացքում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Քայլ արա, դատիր Լևոնին» գրությամբ պաստառը ձեռքին փորձել է բարձրանալ հարթակ, սակայն ոստիկանները խոչընդոտել են, քաշքշել և չեն թողել։
Զախարյանը նկար է հրապարակել երթից, որտեղ շրջապատված է ոստիկաններով և մակագրել.«Սերժ Սարգսյանը Ազատության մեջ է, իսկ Անին, որ պահանջում է դատել Սերժին, այսպես է ստիպված շրջել իր հայրենիքում։

Armdaily.am-ի հետ զրույցում Անի Զախարյանը նշեց, որ իր կուսակցությունն ունի 2010 գրանցված անդամ։ Մեր այն հարցին, թե ինչու՞ անդամները չեն միանում իրեն ակցիաների ժամանակ, Զախարյանը պատասխանեց.«Ես ոչ մեկին չէի ասել , որ գան, քանի որ գիտեի, որ իմ դեմ հակաքաղաքական արարք են թույլ տալու։ Ես չէի ցանկանում նրանց ներքաշել այդ դրության մեջ»։

Մեր այն դիտարկմանը, որ համացանցում իր նկարներով, տիկին վարչապետ գրառումներով ծաղրական նկարներ են հրապարակում, ինչպե՞ս է այդ երևույթին վերաբերում, Զախարյանն ասաց, որ նորմալ.«Եթե արդեն անցնում են անձանական վիրավորանքների, ապա պատասխան տալիս եմ։ Իսկ թեթև հումորային գրառումներին չեմ արձագանքում» ։

Անի Զախարյանը նշեց, որ փողոցում նույնպես իրեն դիմում են տիկին վարչապետ.«Բայց ես չեմ սիրում մեծամիտ պահվածք և ինձ չեմ համարում վարչապետ։ Ես ասել եմ, որ ինձ հայտարարում եմ վարչապետի թեկնածու։ Բայց այս պահին մենք ունենք վարչապետ»,-եզրափակեց Զախարյանը։

Առնչվող Հոդվածներ