Հասարակություն

Ես վստահ եմ, որ ինձ ծաղրողների, հայհոյողների թվում կան ազնիվ, հոգատար, սրտացավ մարդիկ. Թագուհի Ղազարյան

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը շատ նեղսրտած չէ, որ այս օրերին իրեն քննադատում են, վիրավորում և երբեմն նաև ծաղրում: Այս մասին նա հայտարարել է Ազատության հետ զրույցի ժամանակ:

Ղազարյանի խոսքերով, հասարակությունը, որի համար ինքը պատասխանատվություն է ստանձնել աշխատելու, իրեն ծանոթ է և ինքն իմացել է, որ նման բան կարող է լինել. «Իհարկե, որոշակի անձնական նեղվածություն ունեմ, սակայն ամեն անգամ, երբ մտաբերում ենք մեր մոտիվացիաները, փոփոխությունների պատճառներն ու ցանկալի հետևանքները, բոլոր ծաղրանքները, հայհոյանքները, վիրավորանքները դառնում են երկրորդական: Պետք է դրանցից ոչ թե խուսափել դրանք անտեսել կամ հերքել, այլ առերեսվել դրանց հետ, հսականալ, որ դու նաև այն մարդկանց աշխատողն ես, ով քեզ հայհոյում է, ծաղրում կամ վիրավորում»:

Պատգամավորը կարծում է ֆեյքերի դեպքում հնարավոր է կա ուղղորդում. «Սակայն ես վստահ եմ, որ այդ մարդկանց թվում կան ազնիվ, հոգատար, սրտացավ  մարդիկ, ովքեր ընտրել են Իմ քայլը դաշինքին և ակնկալում են փոփոխություններ: Այն պահին, երբ մենք կհասկանանք, որ չարանում ենք այն մարդկանց նկատմամբ, որոնց համար պարտավոր ենք աշխատել, ուրեմն մեր այս տարածքում գտնվելու ժամանակն ավարտվել է»:

Առնչվող Հոդվածներ