Հեղինակային

«Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում:

Հիմա մի քանի հարց իրեն…

Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում:

Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:

Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են ըստ մերօրյա Ջեֆերսոնի:

Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70 տոկոս քվեներից… Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր- Պետրոսյանը գրեթե 85 տոկոս էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր:
Բա ո՞ւր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը…»:

Առնչվող Հոդվածներ