Առողջություն/Բժշկություն

Երեխաներին շրթունքներից համբուրելը խստիվ արգելվում է. հոգեբանները պնդում են

Շատ հաճախ տեսնում ենք, որ ծնողները համբուրում են իրենց երեխաների շրթունքներից: Սա արդեն սովորական երևույթ է դարձել:

Շարլոթա Ռեզնիկը, ով մանկաբույժ-հոգեբան է, պնդում է, որ ծնողները պետք է մտածեն երեխաներին շրթունքներից համբուրելուց առաջ:

Այս քննարկման առիթը հանդիսացել է մի լուսանկար, որը հրապարակել է Վիկտորյա Բեքհեմը, ով լուսանկարում համբուրում է երեխային:

Բժշկուհին շեշտում է, որ այդ անմեղ համբույրը կարող է ճակատագրական լինել: Երեխաներին շրթունքներից համբուրելը խստիվ արգելվում է:

Հոգեբանը վստահ է, որ սա մեծ ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի վրա, և արդյունքում մի շարք սեքսուալ խնդիրներ կարող են առաջանալ:

Այս 6 եղանակով կարող եք Ձեր ունեցած սերը արտահայտել երեխայի նկատմամբ:

Գրկեք նրանց

Երեխաներին գրկախառնություն շատ է պետք: Այսպես նրանք զգում են, թե որքան եք սիրում նրանց:

Ասացեք, որ սիրում եք

Կապ չունի, որ կրկնվում եք. միշտ ասացեք, որ սիրում եք նրանց առանց պատճառի:

Նամակներ գրեք

Նամակագրությունը երբեք նորաձևությունից դուրս չի գա: Երեխաներին սովորեցրեք նամակներ գրել: Հաստատ իմացեք, որ շատ շնորհակալ են լինելու:

Համբուրեք այտերն ու ճակատը

Եթե կարծում եք, որ ճիշտ է երեխայի շրթունքներից համբուրելը, ապա սխալվում եք: Ավելի լավ կլինի՝ համբուրեք այտերն ու ճակատը:

Ամեն պարագայում աջակցեք նրանց

Եթե նույնիսկ նա դեռ շատ փոքրիկ է, և կարծում եք, որ նա դեռ երազանքներ չունի, ուղղակի ցույց տվեք, որ ամեն հարցում իր կողքին եք:

Խաղացեք

Երեխաների հետ անցկացրած ցանկացած րոպեն շատ կարևոր է: Նրանք զգում են, որ սիրված են ու ուշադրության կենտրոնում են:

Առնչվող Հոդվածներ