Իրավունք

Երեկ Մալաթիայում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածներից մեկը «Նեպտուն»-ի Համիկի 23-ամյա որդին է. բնակիչները հուսով են, որ «Նեպտուն»-ի Համիկն այս անգամ չի կարող ջրից չոր դուրս բերել որդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Առաքելյանը և Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Ավետիսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ձերբակալվել են երեկ՝ հունիսի 30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 149 շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Ավետիսյանի և Է. Առաքելյանի միջև, ինչպես նաև ոմն Նարեկի։

Վիճաբանության ժամանակ Ս. Ավետիսյանը իր մոտ պահվող մահակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է Է. Առաքելյանի գլխին, նրան թողնելով անօգնական՝ դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ 

Պարզվել է նաև, որ Է. Առաքելյանն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, մահակը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը, քննիչները՝ քննչական բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առձջ խոսել, ասում էին. «Կռվի մասնակիցներից Ս. Ավետիսյանը հանրությանը հայտնի «Նեպտուն»-ի Համիկի տղան է, ով հաճախակի է Բանգլադեշում հայտնվել վիճաբանութունների կիզակետում և ամեն անգամ ջրից չոր է դուրս եկել, երևի, շնորհիվ իրեն ամենազոր համարող հայրիկի և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալներից մեկի, ու եթե ժամանակին ճիշտ գնահատական տրվեր նրա կողմից տեղի ունեցած միջադեպերին, ապա այսօր նա գործի չէր դնի մահակը, իսկ Էդգարն էլ ինքնապաշտպանության նպատակով, երևի, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակոցներ չէր արձակի։ Ուզում ենք հավատանք, որ այս անգամ «Նեպտունի»-ի Համիկի տղան իր կատարած խուլիգանության համար պատասխանատվության կենթարկվի, ու նրան անգամ չի կարող օգնել Մալաթիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանը, ով իր հիմնական գործը թողած՝ ավելի շատ զբաղվում է, թե որտեղից են լրագրողները իմանում դեպքերի մասին, որտեղից են լրագրողները ձեռք բերում տեղեկություններ՝ տեղի ունեցած հանցագործությունների մասին»։

Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ որտեղի՞ց գիտեք, որ օպերգծով տեղակալը հետաքրքրվում է այդ ամենի մասին, նրանք ասում էին. «Որ չիմանայինք, չէինք ասի։ Ուղղակի, որ խոստացար՝ չես ձայնագրում, դրա համար ասեցինք։ Մնում է՝ ոստիկանության ղեկավար կազմը հետևություններ անի»։

Ձերբակալված Ս. Ավետիսյանի հայրն է՝ «Նեպտուն»-ի Համիկը

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու: 

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: 

Ժամանել էր նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել էին արնանման հետքեր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Առնչվող Հոդվածներ