Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինս հայտնվել է մայթին. կա տուժած. shamshyan.com

Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra մակնիշի 34 ՏP 660 համարանիշի և BMW-ն մակնիշի 35 VV 046 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, ավտոմեքենաներն էլ վերածվել են մետաղե ջարդոնի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Առնչվող Հոդվածներ