Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևանի Շիրակի փողոցում գտնվող բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել:

Հունվարի 27-ին` ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին ընկած հայտնաբերել Տ. Ա.-ի (ծնված 1951 թ.) դին:

Առնչվող Հոդվածներ