Հասարակություն

Երևանի տարբեր փողոցներում հիդրանտներ են տեղադրվում (տեսանյութ)

Երևանում տեղադրված 503 հիդրանտներից կեսից ավելին տարիներ շարունակ չէին աշխատում։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ առաջարկով քաղաքապետարանը մշակել է ծրագիր. 2021 թվականին վերանորոգվելու և տեղադրվելու են նոր հիդրանտներ։ Ծրագրի սկզբնական փուլով տասը նոր հիդրանտ է տեղադրվելու, ևս 38-ը վերանորոգվում են: Գործընթացը մեկնարկել է, ապրիլի 28-ին դրանցից երկուսը փորձարկվել են՝ Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։

Տեսանյութը՝ ԱԻՆ-ի

Առնչվող Հոդվածներ