Իրազեկ

Երևանի Փափազյան փողոցը հունիսի 22-ին ժամանակավորապես փակ կլինի:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն»,– ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Առնչվող Հոդվածներ