Աշխարհ

Երևանում ընկերությունն ու միրգը ուրիշ համ ունեն. արտասահմանում ապրող հայերը` կարոտի մասին. armeniasputnik.am

Հայաստանում արտագաղթի մի քանի ալիք է եղել։ Օրինակ` մութ ու ցուրտ 90-ականներին երկրի բնակիչները հայրենիքը լքում էին կյանքի տարրական պայմանների բացակայության պատճառով։ Որպես կանոն՝ մեր հայրենակիցները եվրոպական երկրներ և ԱՄՆ էին մեկնում փախստականի կարգավիճակում։

Դրանից հետո շատ բան է փոխվել։ Այսօր ավելի շատ երիտասարդներ են աշխատանքի հրավեր ստանում զարգացած երկրներից, ինչպես նաև մեկնում են այնտեղ սովորելու և մնում անորոշ ժամանակով։ Չնայած բազմաթիվ բարիքներին, որոնցով երիտասարդ մասնագետները շրջապատված են օտարության մեջ, նրանցից շատերն ամեն ինչ անում են, որ հնարավորինս հաճախ գան տուն։

Այդ մարդկանց հետ մտերմիկ շփումից հետո ակնհայտ է դառնում, որ նրանց միավորում է հա՛մ կարոտը, հա՛մ բնակության վայրի ընտրությունը։

Գևորգը ծրագրավորող է, ծնվել է Երևանում, բայց հիմա Լոնդոնում է, տեղափոխվել է մոտ 6 տարի առաջ՝ խոշոր ՏՏ ընկերության հրավերով։ Ամուսնացած չէ, բայց ապրում է մի ամերիկուհու հետ։ Ասում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում պակասում են մտերիմների ջերմությունն ու տնական ուտելիքը։

– Ես ծնվել եմ մեծ ընտանիքում, ամենակրտսերն եմ եղել և սովոր եմ եղել շրջապատված լինել շատ մարդկանցով։ Տատիկս ինձ շատ է երես տվել և պատրաստել իմ սիրելի ճաշատեսակները, բավական էր միայն ակնարկել դրանց մասին։ Լոնդոնում, իհարկե, նման բան չկա։

Գևորգը խոստովանում է, որ ֆասթ ֆուդն արդեն հոգնեցրել է և ինքն իրեն ծաղրում է․ «Պետք էր հանդիպել հայաստանցի աղջկա հետ, այլ ոչ թե մեկի հետ, որ Նահանգներից է»։

Երիտասարդը նշում է, որ մառախլապատ Լոնդոնում երևանյան ընկերների հետ աշխույժ շփման կարիքն է զգում։

– Բանն այն չէ, որ մարդիկ այստեղ շփվել չգիտեն, ոչ, դա միֆ է, ուղղակի ընկերներս մնացել են Հայաստանում։ Իհարկե, ծանոթների որոշակի շրջանակ կա, բայց դա այն չէ։ Հենց այդ պատճառով երբեմն մտածում եմ վերադառնալու մասին, չէ որ այդ ամենը շատ կարևոր է, բայց դեռ մինչև վերջ որոշում չեմ կայացրել։

Հայրենիք վերադառնալու մտքից հետ է պահում իր կայուն վիճակը։

– Միացյալ թագավորությունում իմ իրավունքները պաշտպանված են, ես լավ եմ վաստակում և կարող եմ ճանապարհորդել, իսկ դա իմ գլխավոր նախասիրությունն է։ Տարեկան 7-8 երկիր եմ այցելում։ Հազիվ թե կկարողանայի ինձ բան թույլ տայի, եթե աշխատեի Հայաստանում․․․

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Առնչվող Հոդվածներ