Պաշտոնական

Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի, որը կկարողանա ընդունել մեծ հանդիպումներ:

Երևանում առաջիկայում նոր՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մարզադաշտ կկառուցվի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

ՀՖՖ նախագահը հայտնել է, որ շուտով դրա հետ կապված ներդրողներ կժամանեն Հայաստան և հարցը հստակություն կստանա։ Վանեցյանն այդ թեմայով արդեն հասցրել է խոսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և եթե ծրագիրը հաստատվի, ապա Ինֆանտինոն կառուցման մեկնարկին կժամանի Հայաստան։

Նոր մարզադաշտը նախատեսված կլինի 33 հազար հանդիսականի համար: ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային եզրափակիչներ անցկացնելու համար պահանջում է նվազագույնը 32 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին հայտնել է, որ մարզադաշտի կառուցման պարագայում ՖԻՖԱ-ն կաջակցի, որպեսզի Երևանում մեծ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեն։

Վանեցյանը նշել է, որ ազգային մարզադաշտ կառուցելն իր երազանքներից մեկն է և ապագայում անպայման իրականություն կդառնա: Նախատեսվում է նաև, որ ՀՖՖ գրասենյակն ու իր ենթակայության տակ գտնվող որոշ տարածքներ կտեղակայվեն հենց մարզադաշտի շինության մեջ: Քննարկվում է նաև հայկական ֆուտբոլի թանգարան ստեղծելու գաղափարը:

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Առնչվող Հոդվածներ