Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել:

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ  Ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։

Ոստիկանները սպասում են նաև, մինչև դեպքի վայր կժամանի դատական բժիշկը։

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Հարություն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասում էին, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում և իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց և շարունակել է աշխատանքներ կատարել։

Առնչվող Հոդվածներ