Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևանում Սփյուռքի նախարարի 26-ամյա օգնականը Nissan X-Trail-ով վրաերթի է ենթարկել 41–ամյա մորն ու նրա 3–ամյա որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Առնչվող Հոդվածներ