Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային:

Niva–ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Կայքը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Նմանատիպ գրառումներ