Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևանում 25-ամյա Անին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին:

Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զաքարյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Անի Սարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առնչվող Հոդվածներ