Պաշտոնական

Երևանցին խոշոր չափերի թմրամիջոցներ է իրացրել:

Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Aurora News-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Երևանի 43-ամյա բնակիչը 2018թ. մարտ ամսին ապօրինի ձեռք է բերել, պահել եւ իրացրել 0,02 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր այլ դրսեւորումների վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, տարբեր անձանց իրացնելու նպատակով, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել եւ իր տանն ապօրինի պահել 0.08 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ 0,045 գրամ քաշով, «Հալոպերիդոլ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 9 հատ դեղահաբ եւ խոշոր չափերի՝ 0,034 գրամ քաշով, «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութի պարունակությամբ 17 հատ դեղահաբ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) եւ 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Առնչվող Հոդվածներ