Արտակարգ դեպք/Պատահարներ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Vectra»-ն բախվել է սյանը. 2 հոգի տեղում մահացել է, 3-ը՝ հոսպիտալացվել:

Մարտի 10-ին` ժամը 18:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը: ՃՏՊ-ի հետևանքով սյունը շրջվել է, իսկ ավտոմեքենան հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Դ. Դ.-ն (ծնված 1995 թ.), տեղում մահացել են: Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ Ջ. Մ.-ն, Գ. Հ.-ն և Կ. Դ.-ն (ծնված 1991 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Առնչվող Հոդվածներ