Զավորոտնյուկի դուստրը բացատրել է՝ ինչու ընտանիքը չի պատմում դերասանուհու առողջության մասին:

Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, Instagram-ում հայտնել է, որ արտիստի ընտանիքը չի ցանկանում աղմուկ բարձրացնել նրա առողջության վիճակի շուրջ, այդ պատճառով չի ցանկանում շփվել լրագրողների հետ։

Анастасию Заворотнюк в крайне тяжелом состоянии доставили в реанимацию

Նա պատասխանել է մեկնաբանություն գրած օգտատերերից մեկին, որը դերասանուհու մտերիմների լռության մեջ աժիոտաժ ստեղծելու ցանկություն է տեսել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զավորոտնյուկի դուստրը պատասխանել է, որ ընտանիքը նախ եւ առաջ հանգիստ եւ երջանիկ կյանք է ցանկանում Անաստասիայի համար, իսկ մնացածը կարեւոր չէ։

Զավորոտնյուկի առողջական վիճակի վատացման մասին տեղեկությունները լրատվամիջոցներում հայտնվեցին օգոստոսին։ Ըստ «Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինի՝ դերասանուհու մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրում էին, որ նրա մարմին աջ հատվածը դադարել է աշխատել։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։

Նմանատիպ գրառումներ