Ժամանց

Զավորոտնյուկի ընտանիքը պատմել է, որ դերասանուհուն երկրորդ կյանք են նվիրել

Դերասանուհի Անաստասիա Զավորոտյունկի ընտանիքը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք նրան երկրորդ կյանք են նվիրել․ դերասանուհին բուժում է ստանում ուղեղի քաղցկեղի դեմ։ Հրապարակումը հայտնվել է Instagram-յան էջում, որը նվիրված է դերասանուհուն աջակցելուն։

«Մենք ցանկանում ենք մեծ շնորհակալություն հայտնել մարդկանց, որոնք վերջին երկու տարիների ընթացքում իսկական ձեռակերտ հրաշքեր են գործում։ Ալեքսեյ Լեոնիդովիչ Կրիվոշապկինին․ նա Նաստայային երկրորդ կյանք է պարգեւել։ Եվ Կոպոսով Պավել Վալենտինովիչին խոնարհում»,- բլոգում գրել են Զավորոտնյուկի մտերիմները։

«Կոմսոմոլսակայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Կրիվոշապկինը գիտնական-նեյրովիրաբույժ է, Կոպոսովը մասնագիտացած է տաբեր ծանրության օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ ու բուժմամբ, թիրախային եւ հորմոնային թերապիա, քիմիոթերապիա է անցկացնում։

Դերասանուհու հարազատները ռուսներին շնորհակալություն են հայտնել Զավորոտնյուկի 50-ամյակի առիթով շնորհավորանքների եւ նվերների համար. նա ծննդյան օրը նշել է ապրիլի 3-ին։ «Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հիանալի աջակցության համար։ Դա մեծ ուժ է տալիս եւ օգնում է առաջ շարժվել»,- ասված է հրապարակման մեջ։ Զավորոտնյուկի ընտանիքը եզրափակել է, որ հավատում է հրաշքի։

Ավելի վաղ բջջային պրոլիֆերացիայի լաբորատորիայի վարիչ Պյոտր Չումակովը դերասանուհու բուժման ընթացքում դրական տեղաշարժ էր նկատել։ «Զարմանալի է, բայց Անաստասիայի մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան սովորաբար լինում է գլիոբլաստոմայի դեպքում։ Որպես կանոն՝ այդ ախտորոշման դեպքում իրավիճակը շատ դինամիկ է զարգանում դեպի վատը, իսկ Զավորոտնյուկը պայքարում է արդեն երկու տարի»,- ընդգծել էր նա։

Զավորոտնյուկի մոտ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշվել է 2019թ․-ին, երբ ուժեղ գլխացավեր են սկսվել։ Նրա ներկայացուցիչները հրաժարվում էին մեկնաբանել վիճակը։ Ենթադրվում է, որ դերասանուհին այժմ բուժումը ստանում է ոչ հիվանդանոցային պայմաններում։

Առնչվող Հոդվածներ