Արտակարգ դեպք/Պատահարներ

Զիմբաբվեում հանքի հեղեղման հետևանքով 60 մարդ զոհված է համարվում:

Զիմբաբվեում առնվազն 60 մարդ համարվում է զոհված ոսկու հանքի հեղեղման հետևանքով: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Agence France-Presse-ին հղումով:

Ավելի վաղ տեղական The Herald թերթը հաղորդել էր, որ փետրվարի 12-ին Զիմբաբվեի Արևմտյան Մաշոնալենդ նահանգում ոսկու հանքի հեղեղման հետևանքով առնվազն 23 մարդ է անհետ կորել:

Նշվում է, որ ջուրը հեղեղել է հանքն այն բանից հետո, ինչ նահանգում հորդառատ տեղումներ են գրանցվել:

Առնչվող Հոդվածներ