Արտակարգ դեպք/Պատահարներ

Զինծառայողը կամրջի մոտ ինքն իրե՞ն է մահացու վիրավորում պատճառ:

06.11.2018թ.՝ ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Առնչվող Հոդվածներ