Քաղաքականություն

Զոռբայությունը շարունակվում է, նախորդները շտապում են ավարտել կիսատ գործերը. «Փաստ»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կփորձի ավարտին հասցնել վարչական շրջանների նոր ղեկավարներ նշանակելու գործընթացը, հների թիմերն էլ փորձում են ավարտին հասցնել իրենց «կիսատ» գործերը: Ու մինչ նորերը հունի մեջ կմտնեն, կծանոթանան իրավիճակին, նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած ու տարբեր կաբինետներում ծվարած որոշ պաշտոնյաներ փորձում են հապշտապ կերպով ավարտել կիսատ թողածը:

Խոսքը մասնավորաբար վերաբերում է Հերացու թիվ 16 և 18 շենքերի բակային հատվածում, մանկական խաղահրապարակի հարևանությամբ կառուցված բարձր ճնշման գազաբաշխիչ կայանին, որի մոնտաժային աշխատանքները կասեցվել էին հարակից շենքերի բնակիչների բողոքի հիման վրա: Ի դեպ, նշված տարածքը թեև հանրային է, բայց բնակիչների համար անհասկանալի պայմաններում տարիներ առաջ «հայտնվել» է հարևան սեփական տներից մեկի բակի տարածքում, որտեղ էլ հետագայում կառուցվել է կայանը:

Ապօրինություններին վերջ տալու և վերջապես օրինականությունը վերականգնելու ակնկալիքով շենքերի բնակիչները այս ընթացքում դիմել են ՀՀ վարչապետին, ՀՀ վերահսկողական ծառայությանը: Եվ թվում էր, որ ի վերջո նոր իշխանություններին կհաջողվի արդարությունը վերականգնել, սակայն, մինչ նոր ղեկավարները կհասցնեն ծանոթանալ այս խնդրի մանրամասներին, խառը օրերի մեջ չնկատվելու և նախկինում պլանավորածը «տրամաբանական ամփոփման» հասցնելու ակնկալիքով «Գազպրոմ Արմենիան», անհասկանալի է՝ ում թույլտվությամբ, որոշել է օգտվել իրավիճակից ու արագորեն ավարտին հացնել կիսատ մնացած գործը:

Առնչվող Հոդվածներ