Արտակարգ դեպք/Պատահարներ

ԶՈՒ ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում, հայտնի են զոհված օդաչուների անունները.

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Անիի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»։

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Առնչվող Հոդվածներ