Տնտեսական

Էլեկտրամոբիլների ներմուծումը մինչեւ 2022-ը կազատվի ԱԱՀ-ից:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել էլեկտրամոբիլների ներմուծումը մինչեւ 2022թ. հունվարի 1-ն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։

Ակնկալվում է, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված այս նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդների) կիրառման ավելացումը կնպաստի նաեւ խցանումների նվազմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը։

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն ասել է, որ 2017թ. հոկտեմբերի 1 դրությամբ Հայաստան է ներկրվել է 28 էլեկտրամոբիլ, 2018թ.՝ 33։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ կառավարությունն այս որոշմամբ «ուղերձ է հղում, որ էլեկտրական մեքենաների ներկրումն ավելանա»։

Առնչվող Հոդվածներ